Հոլանդացի արքայազն Յոհան Ֆրիսոն Ավստրիայում հայտնվել է ձնահոսքի տակ, որտեղ թագավորական ընտանիքն անցկացնում է իր ձմեռային հանգիստը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկություններով, արքայազնը 15 րոպե գտնվել է ձյան տակ, որից հետո նրան հայտնաբերել են փրկարարները եւ տեղափոխել Ինսբրուքի հիվանդանոց: Նրա վիճակը ծանր է գնահատվում:
Յոհան Ֆրիսոն` Նիդեռլանդների թագուհի Բեատրիսի եւ Կլաուս ֆոն Ամսբերգի երկրորդ որդին է:




























