Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք օտարերկրյա գործընկերների հետ՝ Իրանում ԱՄՆ ռազմական գործողության երրորդ շաբաթվա ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչին։
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ Ռուբիոն զրուցել է Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Քուվեյթի, Կատարի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։




























