Շրի Լանկան երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ բարձրացրել է վառելիքի գները, քանի որ երկիրը պատրաստվում է Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարձակման հետագա հետևանքներին։

Բենզինի սովորական գինը մեկ լիտրի համար 317 ռուփիից (1,02 դոլար) հասել է 398 ռուփիի (1,30 դոլար), իսկ հանրային տրանսպորտում սովորաբար օգտագործվող դիզելային վառելիքը թանկացել է 79 ռուփիով (0,25 դոլար)՝ հասնելով ապշեցուցիչ 382 ռուփիի (1,23 դոլար), հայտնում է AFP լրատվական գործակալությունը։

«Հույս ունենք այս վերջին թանկացման շնորհիվ հասնել վառելիքի սպառման 15-20% նվազման», - Ceylon Petroleum Corporation-ի ներկայացուցչի խոսքն է մեջբերում գոևրծակալությունը։

Նա պատմել է, որ երկրի նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն անցյալ շաբաթ իրենց հայտնել է, որ երկիրը պետք է պատրաստվի Մերձավոր Արևելքում տևական հակամարտությանը, որը կարող է անդրադառնալ կղզու էներգամատակարարման վրա։