Ադրբեջանից Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը ժամանել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ Միլի Մեջլիսի պատվիրակության գլխավորությամբ, հայտնում է Новости-Грузия-ն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ ցավակցական նամակ էր ուղարկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի միջոցով։

Նշենք, որ Իլիա Երկրորդի հուղարկավորությանը Հայաստանը ներկայացնում է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի կարողացել հրաժեշտ տալ վրաց Պատրիարքին, քանի որ քննիչը չի բավարարել երկրից մեկնելու արգելքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։

Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում, ստամոքսային արյունահոսությունից հետո։ Նա Վրաց ուղղափառ եկեղեցին ղեկավարել է գրեթե կես դար և կյանքի վերջում համարվում էր աշխարհի ամենահեղինակավոր ուղղափառ հիերարխներից մեկը՝ եկեղեցու գլխին գտնվելու տևողությամբ ամենատարեցն ու ձեռնադրության ամսաթվով ամենատարեց գործող եպիսկոպոսը։ Նրա անունը կապում են ԽՍՀՄ փլուզումից հետո երկրի եկեղեցական կյանքի վերածննդի հետ. Իլիա II-ին անվանում են անկախ Վրաստանի պատմության ամենահեղինակավոր դեմքերից մեկը և վերջին տասնամյակների ազգի հոգևոր առաջնորդը։