Իրանը դիմել է ԱՄԷ-ին՝ պահանջելով փոխհատուցում Իրանի տարածքի վրա ԱՄՆ հարձակումներին օժանդակելու համար։ Այս հարցը բարձրացվել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի՝ կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, հայտնում է Pars Today-ը։

Նամակում Ամիր Սաիդ Իրավանին ընդգծել է, որ այդ հարձակումներն իրականացնելու համար սեփական տարածքը տրամադրելու ԱՄԷ-ի որոշումը «միջազգային իրավունքին հակասող գործողություն է» և պետական պատասխանատվություն է պահանջում։

Թեհրանը նաև հայտարարել է, որ ԱՄԷ-ն պարտավոր է միջազգային մակարդակով փոխհատուցել պատճառված վնասը, ներառյալ՝ նյութականն ու բարոյականը։