Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) երեկ հայտարարել է, որ իրանական վարչակարգը «գլոբալ սպառնալիք» է՝ նշելով, որ այդ երկրի հրթիռները «կարող են հասնել Լոնդոն, Փարիզ կամ Բեռլին», գրում է The Guardian-ը։

Միևնույն ժամանակ լրատվամիջոցն ընդգծում է, որ ՑԱՀԱԼ-ը որևէ ապացույց չի ներկայացրել իր հայտարարությունները հիմնավորելու համար։

Հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համատեղ բազայի ուղղությամբ Իրանի հրթիռային արձակումների մասին հաղորդագրությունից հետո։

Թեհրանը միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել Չագոս կղզու ուղղությամբ, սակայն պնդվում է, որ դրանցից ոչ մեկը թիրախին չի հասել։

«Կասկածներ կան, որ Իրանն ընդհանրապես ունի այնպիսի հրթիռներ, որոնք կարող են հասնել մինչև Դիեգո Գարսիա, որը գտնվում է Իրանից մոտ 4000 կմ հեռավորության վրա», - գրում է բրիտանական լրատվամիջոցը։