Թբիլիսիում շարունակվում են Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ սգո միջոցառումները։ Վրաստան են ժամանել բարձրաստիճան հոգևոր առաջնորդներ և պաշտոնական պատվիրակություններ ամբողջ աշխարհից՝ ցավակցություն հայտնելու և պատրիարքի հիշատակը հարգելու համար։
Երկրի մայրաքաղաք է ժամանել Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ը, հայտնում է Грузия Online-ը։
Թբիլիսիում են նաև մի քանի ուղղափառ եկեղեցիների առաջնորդներ՝ Բուլղարիայի պատրիարք Դանիելը, Ալբանիայից արքեպիսկոպոս Հովհաննեսը (Պելուշի), Չեխիայի և Սլովակիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ մետրոպոլիտ Ռոստիսլավը (աշխարհիկ անունը՝ Անդրեյ Գոնտ) և Ամերիկայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Վաշինգտոնի արքեպիսկոպոս, Համայն Ամերիկայի և Կանադայի մետրոպոլիտը։
Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախկին նախագահ, մետրոպոլիտ Իլարիոն Ալֆեևը, հայտնում է Tabula-ն։
Լրատվամիջոցները նաև հայտնել էին, որ Վրաստանի պատրիարքի հուղարկավորությանը կժամանի Վատիկանի պատվիրակությունը՝ քրիստոնեական միասնության խթանման վատիկանյան դիկաստերիայի պրեֆեկտ, կարդինալ Կուրտ Կոխի գլխավորությամբ։
Նշենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի կարողացել հրաժեշտ տալ վրաց Պատրիարքին, քանի որ քննիչը մերժել է երկրից մեկնելու արգելքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։