Արցախցի կնոջը ուղիղ եթերում «փախած» անվանած Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ նման բան չի ասել։

«Բացառված է, որ ես այդպիսի բան ասեմ, ես այդպիսի բան չեմ, չէի կարա ասեի, եթե այդպես է ընկալվել, սխալ է ընկալվել, եթե ինչ-որ մի բան ընենց չեմ ասել, ներողություն եմ խնդրում»,– ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր մետրոյի վագոնում զոհվածի աղջկա վրա մատ է թափ տվել ու գոռգոռացել։