ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Սարդար Քարամին տեսչական այց է կատարել Իրանի արևմտյան և հյուսիսարևմտյան սահմաններ, հայտնում է Mehr-ը։

Դաշտային այցի ընթացքում նա գնահատել է ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և իրավիճակը սահմանամերձ ուղղություններում։

Ըստ նրա, ցամաքային զորքերի ստորաբաժանումները գտնվում են մարտական և բարոյահոգեբանական առավելագույն պատրաստվածության վիճակում և ընդունակ են օպերատիվորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի։

Քարամին ընդգծել է, որ սահմանախախտների ցանկացած գործողություն կարժանանա խիստ ու վճռական պատասխանի, իսկ հնարավոր ոտնձգություններին արձագանքը կլինի արագ և «ջախջախիչ»՝ անկախ սպառնալիքի մակարդակից։

Հայտարարությունները հնչել են տարածաշրջանում լարվածության աճի և Իրանի սահմանամերձ տարածքների անվտանգության նկատմամբ ուժեղացված ուշադրության ֆոնին։

Նշենք, որ արևմուտքում Իրանը սահմանակից է Իրաքին, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիային, Հայաստանին և Ադրբեջանին։