Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ազգային նավթային ընկերության ղեկավար Ամին Նասերը չեղարկել է դեպի ԱՄՆ իր այցը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Bloomberg գործակալությունը։
Ինչպես նշում է գործակալությունը, իր ամերիկյան ուղևորության շրջանակներում Նասերը պետք է մասնակցեր Տեխաս նահանգում անցկացվող էներգետիկ ամենախոշոր համաժողովներից մեկին՝ CERAWeek-ին։ Այցի չեղարկման որոշումը կապված է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման և Սաուդյան Արաբիայի համար դրա տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտության հետ։
Ավելի վաղ՝ մարտի սկզբին, Նասերը հայտարարել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն «աղետալի» հետևանքներ կունենա համաշխարհային նավթային շուկաների համար։





























