Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կապի մեջ է «այն անձի հետ, որին ես համարում եմ ամենահարգվածը և առաջնորդը»։

«Խոսքը Գերագույն առաջնորդ Մոջթաբե Խամենեիի մասին չէ. ոչ ոք նրանից լուր չի ստացել, և մենք չգիտենք՝ նա ողջ է, թե ոչ։ Նա անհասանելի է, ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել նրա հետ։ Ես նրան առաջնորդ չեմ համարում։ Ես չեմ ուզում, որ Իրանի առաջնորդին սպանեն. ոչ ոք հիմա չի ուզում զբաղեցնել այդ պաշտոնը»,- նշել է նա։