Հիմա Իրանի հետ բազմաթիվ համաձայնություններ են ձեռք բերվել, մոտ 15 կետ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նախ, նրանք միջուկային զենք չեն ունենա։ Երկրորդ, և երրորդ, նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա. նրանք համաձայնել են դրան»,- նշել է նա։

Նա վստահեցրել է, որ Իսրայելը շատ գոհ կլինի «այն ամենից, ինչ մենք ունենք»։

«Կարծում եմ՝ նրանք շատ գոհ կլինեն»,- կրկնել է նա։