«Իրանը նոր ծրագրեր է մշակել պատերազմի առաջիկա օրերի համար, որոնց իրականացումը կարող է հանգեցնել շատ նշանակալի արդյունքների»,- Tasnim գործակալությանը հայտնել է ռազմական աղբյուրը։

«Թրամփը կարծում է, թե իր բոլոր ռազմական ծրագրերը ձախողվել են և մտածում է փակուղուց դուրս գալու մասին։ Ահա թե ինչու է նա պատերազմը տեղափոխել սոցիալական ցանցեր։

Թրամփը գիտի, որ իր հարձակողական և պաշտպանական զինամթերքը շատ վատ վիճակում է, և նա ռազմական հաղթանակի կամ Հորմուզի նեղուցի բացման հույս չունի։ Հետևաբար նա դիմում է բանավոր վեճի, որը միայն էլ ավելի շատ խայտառակ վիճակի մեջ է դնում նրան։

Չնայած Թրամփի դատարկ խոստումներին, Իրանն անակնկալներ է պատրաստել առաջիկա օրերի համար, որոնք պատերազմի արդյունքն ավելի ակնառու կդարձնեն։

Թրամփը պետք է մի կողմ դնի իր հեռախոսը և սոցիալական ցանցերը։ Այսուհետ նրա հայացքը պետք է գամված լինի միայն երկնքին, ֆոնդային շուկային և նավթի գներին», - նշել է աղբյուրը։