Ամեն շաբաթ, երբ շուկաները բացվում են, Թրամփը բանակցությունների մասին հայտարարություններ է անում, որպեսզի նավթի գներն իջեցվեն։ Դրա մասին հայտարարել է քաղաքական վերլուծաբան Մոհամմադ Մերանդին, հաղորդում է «Իրանցի լրագրողի օրագիր» թելեգրամյան ալիքը։

«Նույնիսկ նրա հնգօրյա ժամկետը համընկնում է էներգետիկ շուկայի փակման հետ։ Սակայն իրականում բանակցություններ չեն ընթանում, և Թրամփն իրական «բացելու» Հորմուզի նեղուցը հնարավորություն չունի։

Իրանի կոշտ դիրքորոշումը կրկին ստիպել է նրան նահանջել»,- նշել է Մերանդին։