Սպիտակ տունը պատրաստվում է այս շաբաթավերջին Պակիստանում անցկացվելիք հնարավոր բանակցություններին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը դադարեցնելու ուղիները քննարկելու համար, չորեքշաբթի հաղորդել է CNN-ը՝ հղում անելով երկու բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների։
«Ընթացիկ ծրագրերը նախատեսում են, որ փոխնախագահ Ջեյմս Դեեյվիդ Վենսը կայցելի երկիր, հնարավոր է՝ նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին», - հեռուստաալիքին հայտնել են վարչակազմի աղբյուրները։
Սակայն, ըստ աղբյուրների, սպասվող ուղևորության ժամկետները, ինչպես նաև դրա վայրը և մասնակիցները կարող են փոփոխվել։ Թուրքիան ևս դիտարկվում է որպես բանակցությունների հնարավոր վայր, քանի որ որոշ պաշտոնյաներ մտահոգություն են հայտնել Պակիստան կատարած այցի անվտանգության վերաբերյալ։
Վենսի ուղևորության վերաբերյալ քննարկումները, ինչպես սպասվում է, կշարունակվեն Սպիտակ տանը չորեքշաբթի օրը։




























