Վերջին ժամերին Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի Դիմոնայում և Հայֆայում ռազմավարական օբյեկտների վրա՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների: Դրա մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հրամանատար, գեներալ Մաջիդ Մուսավին:
«Վերջին ժամերին Դիմոնայում և Հայֆայում ռազմավարական նշանակետերի վրա կործանիչների հարվածները <...> հստակ ազդանշան էին ամերիկյան սպառնալիքներին ի պատասխան», - գրել է նա X-ում:




























