Վաշինգտոնի վարչակազմը ձգտում է, որ Իրանում ԱՄՆ-ի համար իրենց հետ համագործակցելու պատրաստ բարենպաստ իշխանություններ լինեն։ Այդ դիրքորոշումը ներկայացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։
«Կարծում եմ՝ նախագահ [Դոնալդ Թրամփը] անկասկած կարծում է, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է Իրանի ռեժիմի ղեկավար պաշտոնում ունենալ նախընտրելի մեկին: Նրան, ով պատրաստ կլինի համագործակցել ԱՄՆ-ի հետ,- ասել է նա։ -Դա, անկասկած, լավ և ողջամիտ բան կլինի ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների համար»,- հավելել է Լևիթը։
Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը գո՞հ է Իրանում ներկայում իշխանության գլուխ կանգնած անձից, Սպիտակ տան մամուլի քարտուղարը պատասխանել է. «Ըստ իս, դեռ չափազանց վաղ է դրա մասին խոսել»։




























