Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են երկու ամսվա ընթացքում 330 մլն եվրո ուղղել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին վառելիքի գների աճից տուժած ոլորտների աջակցությանը. հայտարարել է պետական հաշիվների նախարար Դավիթ Ամյելը:
Ըստ նրա՝ 150 միլիոն եվրոն կհատկացվի ապրիլին, իսկ 180 միլիոն եվրոն՝ մայիսին։ Նա նշել է, որ միջոցառումները կճշգրտվեն «շաբաթ առ շաբաթ»՝ կախված ճգնաժամի զարգացումից։
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկոռնյուն հայտարարել էր օգնության փաթեթի մասին այն ոլորտների համար, որոնք ամենաշատն են տուժել գների աճից, ներառյալ՝ ձկնորսությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
Իշխանությունների տվյալներով՝ Ֆրանսիայում վառելիքի գներն աճել են մոտ 19%-ով՝ բենզինի և 36%-ով՝ դիզվառելիքի համար՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված մատակարարման խափանումների պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր Իրանի շուրջ հակամարտության ֆոնին լարվածության աճի և դրա կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերի քննարկման մասին։




























