Բաքվի ոստիկանության աշխատակիցները բռնություն գործադրելով բնակարաններից դուրս են վռնդում մայրաքաղաքի Սեբայիլի շրջանի` «Բայրագ Մեյդան» («Դրոշի հրապարակ») կոչվող տարածքում բնակվող քաղաքացիներին: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` նշելով, որ բնակիչներին հանելուց հետո սկսել են քանդել նրանց տները:
Տեղեկության մեջ նշվում է, որ ոստիկանները նաեւ բռնություն են կիրառել եւ կոպիտ վերաբերմունք ցուցաբերել լրագրողների հանդեպ, ովքեր փորձում էին նկարահանել տեղի ունեցածը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի անցկացման համար նախատեսվում է քանդել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Սեբայելի շրջանի Բայըլ ավանում` «Դրոշի հրապարակ»-ի մոտակայքում գտնվող մի քանի բնակելի շինություններ: Ըստ էության, մարդկանց հանդեպ բռնություններ կիրառելը կրկին բխում է Ադրբեջանի` «Եվրատեսիլ-2012»-ը «բարձր մակարդակով» կազմակերպելու ցանկությունից:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:




























