Թումանյան-Լորուտ ճանապարհի 14-րդ կմ-ին, փետրվարի 28-ին, ժամը 02.40-ի սահմաններում, «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել  է ճամփեզրի ծառերին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը՝ Լորուտ գյուղի բնակիչ, 51-ամյա Վաչիկ Խառատյանը,  տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: