Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, փետրվարի 27-ին, գողություն կատարելու կասկածանքով, Մխչյան գյուղից բերման են ենթարկել 17-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա փետրվարի 8-ի գիշերը բանալիով բացելով դուռը՝ մի տնից գողացել է ոսկյա զարդեր` 780.000 դրամ ընդհանուր արժողության, սակայն հետագայում գողոնը հետ է վերադարձրել:
Կատարվում է հետաքննություն:



























