Փետրվարի 27-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Նովոսիբիրսկ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 29-ամյա Արթուր Մաղաքյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 1999 թ. նոյեմբերի 15-ից հետախուզվում էր գողության եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու  մեղադրանքներով:

Խափանման միջոցը` կալանք:

Փետրվարի 28-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Շենգավիթ թաղամասից բերման են ենթարկել 33-ամյա Արթուր Բաբայանին, ով 2011 թ. սեպտեմբերի 15-ից Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի կողմից հետախուզվում էր թանկարժեք մետաղների եւ քարերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:

Նույն օրը, ժամը 09.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 32-ամյա Սասուն Պետրոսյանին ով 2006 թ. հուլիսի 12-ից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով: