Փետրվարի 28-ին, ժամը 20.40-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան փողոցի թիվ 5 շենքի պատշգամբը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղում պարզվել է, որ փլուզվել է վթարային շենքի (կառուցված 1930 թվականին, 4-րդ աստիճանի վթարային) երկրորդ հարկի հարավային չբնակեցված հատվածը (մոտ 90 քմ). տուժածներ չկան:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը:




























