LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը մարտի 2-4-ին Երեւանում «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում կանցկացնի տարվա ամենագեղեցիկ ցուցահանդեսը` «EXPO BEAUTY 2012»-ը:
EXPO BEAUTY 2012 միջազգային ցուցահանդեսը նվիրված է գեղեցկության ինդուստրիային: Վերջինս, ի տարբերություն այլ համանման միջոցառումների, ընդգրկում է անհամեմատելի մեծ նպատակային լսարան: Մարտի 8-ի նախաշեմին EXPO BEAUTY 2012 միջազգային ցուցահանդեսը հիրավի մեծ իրողություն է, որը լայն հնարավորություն է ընձեռում առողջության եւ գեղեցկության ոլորտում տեղական արտադրողներին եւ մատակարարներին ներկայացնելու իրենց ապրանքատեսականին եւ ծառայությունները, վերլուծել իրենց հնարավորությունները, ծանոթանալ հաճախորդների ցանկություններին եւ նախասիրություններին, ինչպես նաեւ որոնել նոր շուկաներ եւ գործընկերներ: Ավանդապես EXPO BEAUTY 2012 ցուցահանդեսը հագեցած կլինի գործնական եւ մրցույթային միջոցառումներով`
- "Miss EXPO Beauty 2012"
- "Ցուցադրումներ"
- "Մասթեր Կլասեր"
-"Լուսանկարահանումներ"
-“Ծաղկային կոմպոզիցիաների մրցույթ”
Ցուցահանդեսի նպատակները.
Ապրանքների եւ ծառայությունների ներկայացում
Ֆիրմայի գովազդ եւ իմիջի ձեւավորում
Նոր գործնական հարաբերությունների հաստատում
Հիմնական թեմատիկ բաժիններն են.
Բուժական եւ դեկորատիվ կոսմետիկա, պարֆյումերիա
Մարմնի եւ մազերի խնամքի ապրանքատեսակներ
Հիգիենիկ պարագաններ
Գեղեցկության սրահներ, ֆիտնես-ակումբներ
ՍՊԱ կենտրոններ
Ոսկերչական զարդեր
Հարսանեկան զգեստեր եւ պարագաներ
Բիժուտերիա
Դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ
Հագուստ եւ կոշիկ
Թեմատիկ տպագրություններ, ամսագրեր եւ այլն:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 2-ին, ժամը 12:00-ին:
Ցուցահանդեսի մասնակիցներն են` արտադրողներ, կոսմետոլոգիական կլինիկաներ, սրահներ, էլիտար խանութներ, տեղական եւ արտասահմանյան ընկերություններ, տպագրություններ եւ այլն:




























