Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 29-ին, Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հեղինակած գրքերի շնորհանդեսին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ լայն հանրության համար նախատեսված ժողովածուները ներառում են Արտաշես Գեղամյանի գործունեության վերջին երեք տարիների հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները:




























