Գերմանիայի դաշնային կանցլերը խորհրդարանի հաջորդ նստաշրջանի համար գաղափարներ է հավաքում: Գերմանահայերի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ ժխտողականությունը դատապարտելու առաջարկությունը ներկայումս երրորդ տեղն է զբաղեցնում հազարավոր առաջարկությունների շարքում, գրում է «Nouvelles d`Arménie»-ն:
Այդ տեղը պահպանելու եւ առաջ գնալու համար գերմանահայերին անհրաժեշտ է ողջ հայության ձայնը, հատկապես այն պատճառով, որ Գերմանիայում մեծ թվով հայեր չեն բնակվում: Քվերակությունը պարզ է եւ գրանցում չի պահանջում: Նշենք, որ քվեարկությունը կշարունակվի մինչեւ ապրիլի 15-ը: Ստորեւ ներկայացնում ենք, թե ինչպես պետք է քվեարկել հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի.
1. Սեղմեք այս հղումը:
2. Գտեք «Gesetz gegen die Leugnung des Völkermordes an den Armeniern und Aramäern»-ը:
3. Սեղմեք «Ja, ich unterstütze diesen Vorschlag» կոճակը:
4. Կբացվի գաղտնաբառը հակասպամի դաշտում պատճենելու խնդրանքով պատուհանը: Պետք է ներմուծել գաղտնաբառը:
5. Սեղմել «Absenden» կոճակը:
Սա եզակի հնարավորություն է ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարցին հրավիրելու` հիշեցնելով Գերմանիայի` որպես Առաջին համաշխարհայինի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակցի, առանձնահատուկ պատասխանատվության մասին: Մինչ օրս հաջողվել է տվյալ առաջարկության վարկանիշը ութերորոդից հասցնել երրորդ տեղը, իսկ ողջ հայության օգնությամբ այն, անկասկած, հնարավոր կլինի հասցնել մինչեւ առաջին հորիզոնական:




























