Հայաստանի ծանրամարտի պատմության ճանաչված դեմքերից մեկը՝ Իսրայել Միլիտոսյանը օրերս հայտարարել է, թե հպարտություն է զգում վերջերս կորեական Գոյանգ քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանու հաջողությունների համար:
Միլիտոսյանը հայտարարել է, թե «հպարտ եւ երջանիկ է զգացել, երբ իր չեմպիոնական տիտղոսից 20 տարի անց հենց Նազիկ Ավդալյանը կարողացավ հաջողության հասնել: Մենք երկուսս էլ էլ գյումրեցի ենք: Հաճելի է նաեւ, որ Նազիկն առաջին հայ ծանրորդուհին է, որ նման հաջողության է հասել»:
Հարկ է նշել, որ 2012թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում կլրանա 20 տարին, ինչ հայ ծանրորդները վերջին անգամ օլիմպիական ոսկի են նվաճել: Այդ կապակցությամբ Միլիտոսյանը հայտարարել է, թե «դա իսկապես այդպես է, եւ այն ինձ համար մեծ պատիվ է: Ճիշտ է, 1992թ. Բարսելոնում մենք հանդես եկանք ԱՊՀ ընտրանու կազմում, բայց այն ժամանակ առաջին անգամ բարձրացվեց Հայաստանի ազգային դրոշը: Ես կարողացա չեմպիոնական տիտղոսը նվաճել, բայց ուզում եմ նշել մյուս հայ մարզիկների՝ ըմբիշներ Մնացական Իսկանդարյանի եւ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանի, հրաձիգ Հրաչյա Պետիկյանի հաջողությունը: Ես կուզենայի, որ չմոռանանք այդ պատմական իրադարձությունը»:
Հիշեցնենք, որ Իսրայել Միլիտոսյանը երկու անգամ ԽՍՀՄ չեմպիոն է եղել (1989, 1991), Եվրոպայի (1989), աշխարհի (1989), Օլիմպիական խաղերի (1992) չեմպիոն է եղել, պոկում վարժությունում՝ եռակի ռեկորդակիր: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1989):




























