Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը շարունակում է ուրախացնել իր խաղով ինչպես հայ, այնպես էլ ուկրաինացի երկրպագուներին: Ուկրաինայի առաջնության հերթական տուրում «Օբոլոնիի» դեմ մրցավեճում տաղանդավոր ֆուտբոլիստը խփել է իր 7-րդ գոլը «Մետալուրգի» կազմում: Մխիթարյանի՝ խաղի 24-րդ րոպեին խփած գնդակը հոբելյանական էր թիմի համար՝ 450-ը ուկրաինական առաջնությունում, հայտնում է «Մետալուրգ» ակումբի մամուլի ծառայությունը: Նման քանակությամբ գոլեր խփելու համար ուկրաինական թիմից 12,5 տարի պահանջվեց: Այդ ընթացքում թիմը բարձրագույն խմբում 366 խաղ է անցկացրել:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























