«Համաչափ է անձի խոսքի ազատության սահմանափակումը, երբ նժարի վրա դրված է փաստաբանական համայնքի հեղինակության հարցը»,- Այս արտառոց մտքի հեղինակը ոչ այլ ոք է, քան Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ տեղակալ Էմիլ Ամիրխանյանը, որն այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում պաշտպանում էր իր ղեկավարի հարուցած անհեթեթ կարգապահական վարույթն ու Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի վճիռը։

Հիշեցնենք, փաստաբանական պալատը 2015թ. դեկտեմբերին Երվանդ Վարոսյանին նկատողություն էր հայտարարել... ֆեյսբուքյան գրառման համար։ Փաստաբանն իր դեմ ճղճիմ հոդվածներ պատվիրողների վերաբերյալ գրառում էր արել. «Կարելի է միայն հպարտանալ նրանով, որ քո դեմ որոշ չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են պատվիրում (հատկապես պնդուկ ուղեղով չորքոտանիները): Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես»։ Փաստաբանների պալատի խորհուրդը գտել էր, թե նման գրառում փաստաբանն իրավունք չունի սոցիալական ցանցում կատարել, եւ նկատողություն էր հայտարարել Վարոսյանին։ Ավելին, գրառումից բավական հետո էր պարզվել, որ հոդվածը պատվիրել են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն ու նրա մամուլի նախկին քարտուղար Հայկ Հակոբյանը:

Իր դեմ հարուցված կարգապահական վարույթից եւ նկատողությունից հետո Երվանդ Վարոսյանը դիմել էր դատարան, դատավոր Ռուբեն Ներսիսյանը հոկտեմբերի 20-ին «սպասելի» որոշում է կայացրել՝ մերժելով փաստաբան Երվանդ Վարոսյանի հայցն ընդդեմ Փաստաբանների պալատի։

«Պնդուկի գործ». Ի՞նչ տեղի ունեցավ դատարանի հետ հունիսին

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Արսեն Մկրտչյան, Աստղիկ Խառատյան ու Սլավիկ Թորոսյան կազմով, այսօր՝ դեկտեմբերի 23-ին դատական նիստ արեց։ Դատավորը կարդաց հայցվորի ներկայացրած վերաքննիչ բողոքը, պատասխանողի՝ փաստաբանական պալատի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանի պատասխանը եւ ուզում էր ավարտեր դատաքննությունը, սակայն փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշեց, թե ցանկանում է մի քանի դիտողություն անել պատասխանի վերաբերյալ։ Ի վերջո, դատարանը հինգական րոպե տրամադրեց կողմերին՝ իրենց փաստարկները ներկայացնելու համար։

«Ի՞նչ է արել իմ վստահորդը։ Քննադատել է հոդվածներ պատվիրելու, կեղծանուններով հոդվածներ գրելու արատավոր երեւույթը։ Ստացվում է, որ մենք դեմ ենք, իսկ փաստաբանական պալատը կողմ է արատավոր երեւույթին»,- նշեց Երվանդ Վարոսյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը։

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանն էլ անդրադարձավ էթիկայի նորմերին, հիշեցնելով ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ ֆեյսբուքում մի օգտատիրոջ հասցեին արված «Լսի, այ լակոտ, աչքերդ կհանեմ» արտահայտությունը, որի համար էթիկայի հանձնաժողովը չպատժեց նրան, մինչդեռ Վարոսյանը այս դեպքում նույնիսկ անվանական վիրավորանք չի հասցրել։

«Փաստաբանը ունի առանձնահատուկ դեր որպես միջնորդ արդարադատության իրականացման գործընթացում քաղաքացու եւ դատարանի միջեւ, ուստի կարող է սահմանափակվել նրա վարքագիծը»,- նշեց փաստաբանական պալատի նախագահի տեղակալ Էմիլ Աիրխանյանը՝ հավելելով. «Համաչափ է անձի խոսքի ազատության սահմանափակումը, երբ նժարի վրա դրված է փաստաբանական համայնքի հեղինակության հարցը»։

Կողմերին լսելուց հետո դատարանը ավարտեց դատաքննությունը, գործով վճիռը հրապարակվելու է դեկտեմբերի 28-ին։

«Պնդուկի գործ». Փաստաբանը դատի է տվել Փաստաբանական պալատին

Անսպասելի շրջադարձ. Դատավորը որոշեց վերսկսել փաստաբանի երկու բողոքների քննությունը

Ի՞նչ է թաքցնում Փաստաբանների պալատը. Երվանդ Վարոսյանը երկու հայց է ներկայացրել

«Պնդուկի գործ». Փաստաբանը դատի է տվել Փաստաբանական պալատին

Զավեշտ Փաստաբանական պալատում-2. Հաշվեհարդարը շարունակվում է

Զավեշտ Փաստաբանական պալատում. Փաստաբանն ինքն իր դեմ դիմում է ներկայացրել

Զավեշտ Փաստաբանական պալատում. Վարույթ են հարուցել ֆեյսբուքյան գրառման համար 

Ռուբեն Սահակյան. Փաստաբանների պալատում ստեղծված իրավիճակը տհաճ է եւ նման է հետապնդման 

Փաստաբանական պալատում դեռ թեժ է. փաստաբանները հայց են ներկայացրել իրենց դեմ պատվիրված հոդվածների համար 

Հետապնդում փաստաբանների դեմ. Հայտնի է պատվիրատուն 

Պալատում արդեն տեւական ժամանակ տիրում է անառողջ մթնոլորտ