News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ պետք է հրապարակեր փաստաբան Երվանդ Վարոսյանի` իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի երկու որոշումների դեմ ներկայացված հայցերով վճիռները։

Գործերից մեկը վերաբերում է Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառմանը: Վարոսյանը ճղճիմ հոդվածներ պատվիրողների վերաբերյալ գրառում էր արել. ««Կարելի է միայն հպարտանալ նրանով, որ քո դեմ որոշ չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են պատվիրում (հատկապես պնդուկ ուղեղով չորքոտանիները): Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես», իսկ փաստաբանների պալատի խորհուրդը գտել էր, թե նման գրառում փաստաբանն իրավունք ունեն չունի սոցիալական ցանցում կատարել։ Ավելին գրառումից բավական հետո էր պարզվել, որ հոդվածը պատվիրել են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն ու նրա մամուլի նախկին քարտուղար Հայկ Հակոբյանը:

«Պնդուկի գործ». Փաստաբանը դատի է տվել Փաստաբանական պալատին

Երկրորդ գործը հայտնի է նրանով, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի մորաքրոջ որդի Վիլսոն Մարտիրոսյանը դիմում էր ներկայացրել զարմիկին այն մասին, թե նկատել է՝  ինչպես են պալատի խորհրդի դահլիճում Երվանդ Վարոսյանն ու խորհրդի մեկ այլ անդամ իրար քաշքշում։ Մամուլում շրջանառվող վարկածի համաձայն վիճաբանության պատճառ է հանդիսացել խորհրդի անդամի կողմից կին փաստաբանի ուղղությամբ շիշ նետելը։

Դատավոր Ռուբեն Ներսիսյանը, սակայն, Վարոսյանի հայցերով վճիռներ հրապարակելու փոխարեն  հրապարակեց երկու գործերով դատաքննությունը վերսկսելու մասին որոշումներ։ Դատավորը պատճառաբանեց, թե անհրաժեշտ է հետազոտել գործում առկա ապացույցները։ Գործերի նման ընթացքն անշուշտ անակնկալ է, քանի որ երկու գործերով էլ կողմերը ներկայացրել ու հետազոտել էին բոլոր, իրենց կարծիքով կարեւոր, ապացույցները։Կային արդյոք դատաքննությունը վերսկսելու իրական պատճառներ, թե կատարվածի տակ առկա է այլ ենթատեքստ, պարզ կլինի գործերի հետագա ընթացքից։ Իսկ դատական նիստերը նշանակվել են 2016թ. հուլիսի 27-ին։

Զավեշտ Փաստաբանական պալատում. Վարույթ են հարուցել ֆեյսբուքյան գրառման համար

Տպել
Ամենաշատ