News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 17
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Հայաստանի երբեմնի հեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկը՝ Փաստաբանական պալատը շռնդալից արագությամբ գահավիժում է դեպի վարկաբեկում։ Նախկինում ոստիկանության, դատախազական, քննչական մարմինների, դատարանների հետ կռիվ տվող կառույցն այսօր համառորեն հետապնդում է որոշ փաստաբանների, որոնց կարծիքը տարբերվում է ՓՊ նախագահի կարծիքից, իսկ առավել անհնազանդների դեմ վարույթներ են հարուցվում, նկատողություններ ու խիստ նկատողություններ են դակվում։ Փաստաբանական պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը օրերս կարծիք էր հայտնել, որ պալատում ստեղծված իրավիճակը հետապնդում է հիշեցնում։

Դեկտեմբերի 17-ին ՓՊ խորհրդում քննարկած վարույթը աննախադեպ էր իր զավեշտալիությամբ։ Փաստաբան Երվանդ Վարոսյանի դեմ կարգապահական վարույթ էին հարուցել Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի գրառման համար, իսկ դիմում ներկայացրած հանրային պաշտպանն իրեն էր տեսել այդ գրառման մեջ։

Ամեն ինչ սկսվել էր այս տարվա հունիսին, երբ կայքերից մեկում փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի դեմ պատվերով հոդված էին գրել՝ իբր նրանք «գողացել» էին այլ փաստաբանի հաղթանակը։ «Կարելի է միայն հպարտանալ նրանով, որ քո դեմ որոշ չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են պատվիրում (հատկապես պնդուկ ուղեղով չորքոտանիները): Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես»,- այդ օրը երեկոյան ֆեյսբուքի իր էջում գրել էր Երվանդ Վարոսյանը։

Երվանդ Վարոսյանի գրառման մեջ որեւէ անուն չկար, ավելին, ըստ Վարոսյանի եւ Լուսինե Սահակյանի, միայն  չորս ամիս անց էր պարզվել, որ կեղծանունով գրված հոդվածները պատվիրել են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն ու նրա մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը։ Վերջինս նույնիսկ պարզաբանել էր, թե դա արել է հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանին պաշտպանելու համար։

Լիանա Գրիգորյանը դիմում էր ներկայացրել ՓՊ, նշել, թե Երվանդ Վարոսյանի գրառումը վերաբերում է իրեն, ՓՊ նախագահը օգոստոսի 8-ին վարույթ էր հարուցել, իսկ նրա սրնգի տակ պարողի տպավորություն թողնող խորհուրդը դեկտեմբերի 18-ին նիստ էր գումարել։ Նիստի հենց սկզբում Լուսինե Սահակյանն ինքնաբացարկ հայտարարեց, նշելով, որ պատվիրված այդ հոդվածներում շոշափվում է նաեւ իր անունը: Երվանդ Վարոսյանն էլ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց խորհրդի անդամներ Մարտուն Փանոսյանի, Սիմոն Բաբայանի եւ Կարեն Մեժլումյանի դեմ՝ նշելով, որ վերջիններս ՓՊ նախագահի հետ ունեցած իրենց աշխատանքային հարաբերությունների պատճառով չեն կարող անաչառ լինել։ «Կարգապահական վարույթ հարուցելով՝ Զոհրաբյանը քաջ գիտակցել է, որ հոդվածի հետ կապ ունի, իսկ պալատում պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք իրենք էլ այժմ գիտեն, որ Արա Զուրաբյանն է հոդվածների պատվիրատուն, չեն կարող անաչառ լինել»,- ասաց Երվանդ Վարոսյանը։

Խորհուրդը, բնականաբար, մերժեց երեք միջնորդությունն էլ։ Մերժվեց նաեւ նիստը նախագահող Մարտուն Փանոսյանի դեմ մեկ այլ հիմքով ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, նաեւ Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը՝ վարույթը նախապատրաստողին կանչելու վերաբերյալ, որն ինչպես պարզվեց պարտադիր էր։ Երբ Երվանդ Վարոսյանը դիմողի ներկայացուցիչ Թամարա Բաղդասարյանից փորձեց ճշտել, թե ֆեյսբուքյան գրառման որ բառում է իր վստահորդը տեսել իր մասին ակնարկ, խորհրդի անդամները, իրար հերթ չտալով, խանգարում էին, փորձում իրենք պատասխանել, շեղել քննարկումը։

Ի դեպ, Լիանա Գրիգորյանը նախ բացատրություն էր տվել, թե ինքը որեւէ կապ չունի փաստաբանների դեմ պատվիրված հոդվածի հետ, սակայն նրա ներկայացուցիչը պնդում էր, որ նա եղել է եղել հոդվածի պատվիրատուն։ Երվանդ Վարոսյանն արձանագրեց այդ հակասությունը, նաեւ նշեց, թե գրառումը հասանելի է եղել միայն ֆեյսբուքյան ընկերների համար, իսկ Լիանա Գրիգորյանը այդ ցանկում չի եղել։ Դիմողի ներկայացուցիչն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչպես են գրառման պատճենները հայտնվել իր վստահորդի մոտ։ Նա այդպես էլ չկարողացավ պարզաբանել, թե գրառման որ բառում է հանրային պաշտպանը տեսել իրեն։ Եզրափակիչ ելույթից հետո Երվանդ Վարոսյանը օգտվելով իր իրավունքից հրաժարվեց հարցերին պատասխանել նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները կան իր ելույթում եւ լքեց նիստերի դահլիճը։

Հետաքրքրական էր, որ խորհրդի անդամներից մեկը հղումներ էր կատարում ինչ որ կարգի ու պնդում, որ հարցերին պատասխանելուց հրաժարումը պետք է օգտագործվի ի վնաս Վարոսյանի:

Արդեն միջանցքում, նախքան որոշման հրապարակելը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գնահատելով վարույթը՝ Վարոսյանն ասաց. «Վարույթը հերթականն էր։ Ընթացքը ինքներդ տեսաք, որ բավական ծանր էր։ Ակնհայտ է, որ խորհրդի անդամների մեծամասնությունը կանխակալ տրամադրվածություն ունեն, եւ դա միայն ու միայն կապված է Արա Զոհրաբյանի տրամադրվածության հետ։ Վարույթի ավարտը չեմ կարող կանխատեսել, որովհետեւ իմ դեմ ներկայացված փաստերն ուղղակի ծիծաղ են առաջացնում։ Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ խորհուրդը որոշում կայացնելուց գոնե այս անգամ իրեն հեռու կպահի ֆելիետոնային ժանրից»։ Փաստաբանն այս ամենում հստակ դիտավորություն է տեսնում, որով փորձ է արվում ճնշում գործադրել իր եւ Լուսինե Սահակյանի նկատմամբ, նույն մեթոդները կիրառվում են նաեւ նրա դեմ։

Փաստաբանական պալատի խորհուրդը դռնփակ դատական նիստում կայացրեց ամենաանսպասելի որոշումը, որով Երվանդ Վարոսյանին պատասխանատվության ենթարկեց ֆեյսբուքյան գրառման համար։

Ռուբեն Սահակյան. Փաստաբանների պալատում ստեղծված իրավիճակը տհաճ է եւ նման է հետապնդման

Փաստաբանական պալատում դեռ թեժ է. փաստաբանները հայց են ներկայացրել իրենց դեմ պատվիրված հոդվածների համար

Հետապնդում փաստաբանների դեմ. Հայտնի է պատվիրատուն

Պալատում արդեն տեւական ժամանակ տիրում է անառողջ մթնոլորտ

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ