News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Փաստաբանների պալատը երեկ մարտի 10-ին աննախադեպ եւ զավեշտալի մի գործ էր քննում։

2015թ. նոյեմբերի 30-ին ՓՊ խորհրդի նիստում քննարկվել էր մեկ այլ փաստաբանի դեմ հարուցված գործը, որին Լուսինե Սահակյանին որպես վկա էին հրավիրել։ Վերջինս պատճռաբանելով, որ չի կարող որպես վկա հրավիրվել, հրաժարվել էր պատասխանել խորհրդի հարցերին եւ զայրացած դուրս էր եկել։ Դահլիճից դուրս էր եկել նաեւ Մարտուն Փանոսյանը՝ պարազաբանումներ պահանջելու համար,  եւ վեճ սկսել միջանցքում։ Ավելի ուշ Փանոսյանը գրել էր, թե Լուսինե Սահակյանը նիստերի դահլիճում ասել է. «Էս ո՞վ են սրանք, արա»։ Ընդ որում, այդ արտահայտությունն այնքան ցածր էր արվել, որ միայն ինքն էր լսել։ Ըստ Փանոսյանի, միջանցքում արդեն Լուսինե Սահակյանը վիրավորել է իրեն։ Փանոսյանը, իր բացատրության համաձայն, հակադարձել էր նրան, հետո հավանաբար ինքզինքն տվայտվել, դատափետել իր պահվածքի համար եւ միջնորդել էր... քննել իր անհարիր վարքագծի հարցը։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ դեկտեմբերի 7-ին մի վարույթ էլ Լուսինե Սահակյանի դեմ էր հարուցել։

Մարտի 10-ի նիստից առաջ ինքնաբացարկ էր հայտնել փաստաբան Երվանդ Վարոսյանը, իսկ արդեն նիստի ընթացքում ինքնաբացարկ ներկայացրեց Լիպարիտ Սիմոնյանը ՝ նշելով, որ ներկա է եղել խորհրդի տվյալ նիստին, հետեւաբար գտնում է, որ չի կարող մասնակցել քննարկմանը:

Լուսինե Սահակյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց խորհրդի անդամներ Մելանյա Առուստամյանին, Կարեն Մեժլումյանին, Տիգրան Խուրշուդյանին, Նելլի Հարությունյանին, Կարապետ Աղաջանյանին, Սիմոն Բաբայանին՝ նշելով, որ նրանք վկա են եւ չեն կարող քնել գործը։ Նաեւ միջնորդեց նրանց որպես վկա կանչել վարույթի քննությանը։ «Բոլոր նրանք, ում ես բացարկ եմ հայտնել, չեն կարող մնալ խորհրդակցական սենյակում եւ քննարկել իրենք իրենց բացարկի հարցը։ Դուք պարտավոր եք պահպանել օրենքի տառը եւ իրավունք չունեք լինել խորհրդակցական սենյակում»,- փաստարկեց Լուսինե Սահակյանը՝ միաժամանակ նշելով, որ անցյալի դառը փորձը եւ խորհրդի «ձեւավորված անօրինական վարքագիծը» հուշում է՝ խորհուրդը կրկին ապօրինություն է կատարելու։

ՓՊ խորհուրդը, բնականաբար, չանսաց փաստաբանի հորդորին, առանձին-առանձին քննարկեց եւ մերժեց բացարկը։ Միաժամանակ, որպես վկա իրենց հրավիրելու հարցը քննարկելով՝ խորհուրդը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի եւ որպես վկա հրավիրել միայն Լիպարիտ Սիմոնյանին եւ Ալեքսանդր Սիրունյանին։ Պատճառաբանությունը, ըստ նիստը նախագահող փաստաբան Կարեն Սարդարյանի, մեկն էր՝ «չէին ուզում կազմալուծել խորհրդի աշխատանքը»։ Նման պատճառաբանություն, նշենք, չկա որեւէ օրենքում։ «Խորհուրդը հերթական ապօրինի որոշումն է կայացնում, ինձ համար սա արդեն զարմանալի չէ»,- արձանագրեց Լուսինե Սահակյանը։ Խորհուրդը նաեւ մերժեց ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը։

Լուսինե Սահակյանը խորհրդի անդամներին հիշեցրեց իր եւ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի լարված հարաբերությունների մասին, հորդորեց, որ Զոհրաբյանին ընկեր համարող խորհրդի անդամները ինքնաբացարկ հայտարարեն։ Ըստ Սահակյանի, նույնիսկ դատարաններում դատավորներից կարողանում են փաստաբանները ճշտել, թե նա ինչ փոխհարաբերություն ունի կողմերից որեւէ մեկի հետ, իսկ այդպիսիք լինելու դեպքում ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում։ Այս հորդորն էլ արժանացավ խորհրդի անդամների մերժմանը։

Նշենք, որ դիմող Մարտուն Փանոսյանը չէր ներկայացել նիստին, ավելին՝ մեկնել է Ֆրանսիա։ «Ես կզարմանայի, եթե նա ներկա լիներ։ Ես նրան բազմաթիվ հարցեր ունեի»,- նկատեց Լուսինեն։

Մարտուն Փանոսյանի բացատրությունը կարդալիս անգամ խորհրդի անդամները չկարողացան զսպել իրենց ծիծաղը, եւ նախագահողը հինգ րոպե ընդմիջում հայտարարեց։

Փաստաբանական խորհուրդը հետաձգեց նիստը, որպեսզի կարողանա լսել վկաներին եւ Մարտուն Փանոսյանին, եթե վերջինս ցանկանա ներկայանալ եւ խոսել խորհրդի առաջ։

Հ.Գ. NEWS.am-ը բազմիցս անդրադարձել է ՓՊ-ում ստեղծված իրավիճակին, թե ինչպես է Արա Զոհրաբյանը իր նախկին խոսնակի միջոցով հոդվածներ պատվիրել Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի դեմ, ապա տարբեր շինծու ձեւակերպումներով կարգապահական վարույթներ հարուցել։

 

Զավեշտ Փաստաբանական պալատում. Վարույթ են հարուցել ֆեյսբուքյան գրառման համար 

Ռուբեն Սահակյան. Փաստաբանների պալատում ստեղծված իրավիճակը տհաճ է եւ նման է հետապնդման 

Փաստաբանական պալատում դեռ թեժ է. փաստաբանները հայց են ներկայացրել իրենց դեմ պատվիրված հոդվածների համար 

Հետապնդում փաստաբանների դեմ. Հայտնի է պատվիրատուն 

Պալատում արդեն տեւական ժամանակ տիրում է անառողջ մթնոլորտ:

Տպել
Ամենաշատ