Ես լուրջ մտավախություն ունեմ, որ մենք սահմանադրական բարեփոխումները չհասցնենք անհրաժեշտ հանգրվանին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ԲԴԽ համար առաջին պաշտոնի թեկնածու Գագիկ Հարությունյանը:

«Եթե այստեղ ձախողվեցինք, մյուս ոլորտներում չենք կարող լուրջ արդյունքի հասնել: Եթե չկարողանանք իշխանությունների հակակշռումն ու զսպումն ապահովել, ժողովրդավարական զարգացումներն ադյունավետ չեն ընթանա:

Շատ քչերն են հասկանում, թե ինչ է նշանակում ապահովել իրավունքների գերիշխանություն»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով իր աշխատանքային գործունեությանը՝, Գագիկ Հարությունյանը ասաց, որ երբեք չի փորձել ցցուն դարձնել իր կատարած աշխատանքը. «Ես այն տեսակներից չեմ, որ իմ հետեւից փոշի բարձրացնեմ: Փորձել եմ անել առավելագույնը՝ փորձելով կյանքի կոչել այն, ինչին հավատացել եմ»,-ասաց նա ու հավելեց. «Մեր նորաստեղծ խորհուրդը պետք է այնպես աշխատի, որ պարոն Փաշինյանը ստիպված լինի թուղթ ու գրիչը  վերցնի եւ մի նոր նկար նկարի եւ ասի՝ մենք ակնկալում էինք սա, բայց եղավ սա: Ես հավատում եմ, որ մեր լուրջ աշխատանքի պարագայում հնարավոր է ստեղծել նոր պատկերացում մեր աշխատանքի մասին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, եւ 5-րդում՝Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:

Նշենք, որ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է ԱԺ-ն, մյուս 5-ը լինելու են բոլոր ատյանների դատարանների դատավորներից:

Մեր դատական համակարգը սուտը սպասարկող համակարգ է. Փաշինյանը քննարկումը կոչեց «Հայբուդուր. Արար 1»

Եթե չհասնենք դատական իշխանության անկախության, հիմնական խնդրի լուծումը կմնա օդում կախված. Գագիկ Հարությունյան

Դատական իշխանությունը չունի բավական դեր իշխանության մյուս թեւերին զսպելու եւ հակակշռելու համար. Գագիկ Հարությունյան

Անսպասելի շրջադարձ ԱԺ-ում. ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Մարտի 1-ի դեպքերի մասին հայտարարության նախագիծը օրակարգ ընդգրկելուն