Բառնաուլում տեղական դպրոցի աշակերտուհիները ծեծել են համադասարանցուն եւ կատարվածը հեռարձակել են համացանցում, հաղորդում է «Ալտապրեսը»:
Ըստ հրապարակման՝ աղջկան ծեծել են 14-15 տարեկան աղջիկներ, որոնք հարբած են եղել:
Նշվում է, որ տեսանյութում երեւում է, որ «երկու աղջիկները ոտքերով հարվածում են աստիճանների մոտ պառկած աղջկա (հավանաբար հասակակից) դեմքին, քաշում են մազերը եւ ուժով հարվածում են ասֆալտին, որից հետո հարձակվողներից մեկը նստում է տուժածի վրա եւ բռունցքնրով հարվածում է աղջկա գլխին եւ իրանին, թքում նրա դեմքին»:
Ընդ որում ծեծի ընթացքում աղջիկները շարունակում են ալկոհոլ խմել:
«Վկոնտակտե»-ի Barnaul քաղաքային խմբում 22 ականատեսները հայտնել են, որ տեսանյութում, որը հեռարձակել է սոցցանցերից մեկով, 114-րդ դպրոցի սաներն են: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել տղայի պատճառով:
Ալթայի երկրամասի Քննչական կոմիտեի վարչությունը ծեծի փաստի առթիվ քննություն է սկսել:
Աշակերտուհուն հոսպիտալացրել են համադասարանցու հետ ծեծկռտուքից հետո











