Կրասնոյարսկի դպրոցներից մեկի մոտ երկու 8-րդ դասարանցիներ ծեծկռտուք են սարքել, որի հետեւանքով նրանցից մեկը հոսպիտալացվել է եւ ծանր վիճակում է, հայտնել է ՌԴ ՔԿ քաղաքային քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Դեգիդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստգի»-ն:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 28-ին քննչական մարմիններ հաղորդում է ստացվել Կրասնոյարսկի թիվ 14 հիվանդանոց ծանր վիճակում 14-ամյա աշակերտուհու հոսպիտալացման մասին: Փաստով սկսվել է քննչական ստուգում:
«Նախնական տեղեկություններով՝ 2017 թվականի նոյեմբերի 23-ին թիվ 23 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհիները վիճաբանել են անձնական անբարյացակամ հարաբերությունների առիթով: Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում աղջիկներից մեկը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Տանը նա մորը գլխացավերից է բողոքել, նոյեմբերի 28-ին նրա առողջական վիճակը վատթարացել է, եւ նրան հոսպիտալացրել են: Ներկայումս նրա վիճակը շատ ծանր է»,- ասել է Դեգիդը:
Քննչական կոմիտեից հավելել են, որ աղջիկը քրոնիկական ծանր հիվանդությամբ է տառապում, իսկ վերջերս վիրահատության է ենթարկվել:




























