Եղեգնաձորի ոստիկանները հուլիսի 23-ին, Գետափ-Մարտունի ճանապարհին Շատին գյուղի տարածքից ապօրինի որս կատարելու կասկածանքով ՈՒԱԶ մակնիշի մեքենայով հանդերձ բերման են ենթարկել 3 տղամարդու:

Զննությամբ ոստիկանները մեքենայի սրահից հայտնաբերել են«Սայգա» եւ «Տոզ» տեսակի առանց փաստաթղթի հրացաններ, իսկ բեռնախցիկից՝ վայրի խոզ: Պարզվել է, որ խոզին որսեն նույն օրը՝ Շատինի տարածքից:

Մանրամասները՝ տեսանյութում