Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 6-ին, հայտարարությունների ժամ է: Հայտարարությամբ հանդես գալու համար հերթագրվել է 31 պատգամավոր, որոնց առաջին հնգյակում են Գեղամ Նազարյանը, Հայկ Մամիջանյանը, Արեգնազ Մանուկյանը, Կնյազ Հասանովը եւ Տիգրան Աբրահամյանը:
Նշենք, որ հայտարարությունների ժամն ավարտվում է բոլոր հայտարարությունները հնչեցնելուց հետո միայն: Յուրաքանչյուր հայտարարության համար նախատեսվում է երեք րոպե:











