Ռուսական  համայնքների կոնգրեսը Համառուսական ազգային ճակատի հետ միաժամանակ Մոսկվայում  բողոքի ակցիա կիրականացնի «Բավական է կերակրել Թուրքիային»  խորագրով: Այն տեղի կունենա Թուրքիայի դեսպանատան առաջ, հայտնել է Կոնգրեսի տեղեկատվական-քաղաքական բաժնի ղեկավար Ֆյոդոր Բիրյուկովը:

«Թուրքիայիում ռուսների հանդեպ վերաբերմունքը ցուցադրաբար վատ է: Բոլորովին անհասկանալի է, թե ինչու են ռուսները շարունակում այնտեղ հանգստանալու մեկնել, գումար վճարել եւ սնել նրանց տնտեսությունը: Մենք այժմ բանակցություններ ենք վարում հունական կողմի հետ, հունական հանգստյան վայրերը ավելի լավն են բոլոր առումներով: Ես առաջարկում եմ ռուսներին մեկնել Հունաստան եւ Բուլղարիա»,-նշել է Բիրյուկովը, փոխանցում է  ռուսաստանում հայկական «Երկրամաս» թերթը:

Կոնգրոսում նաեւ հայտնել են, որ «Բավական է կերակրել Թուրքիային» ակցիայից հետո նրանք նաեւ հանդես կգան ռուսների` Եգիպտոս մեկնման դեմ: