Թուրքիայի կողմից բռնազավթած Կիպրոսի թուրքական հատվածի Մերձավոր Արեւելք համալսարանին հանձնված հայկական Սուրբ Աստավածածին եկեղեցին վերածվելու է մշակությային կենտրոնի։
Ինչպես հայտնում է KıbrısPostası կայքը, Կիպրոսի թուրքական հատվածի հիմնադրամների վարչության հաշվեկշռում գտնվող հայկական եկեղեցին աճուրդի միջոցով անցել էր Մերձավոր Արեւելքի համալսարանին։
Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրֆան Գյունսելը հայտնել է, թե մտադիր են 8-րդ դարում կառուցված եկեղեցին վերածել մշակույթային կենտրոնի, որտեղ կստեղծվի Կիպրոսի գրականության թանգարան, ինչպես նաեւ կանցկացվեն բազմաթիվ մշակույթային միջոցառումներ։
Գյունսելը, անդրադառնալով հայկական եկեղեցու պատմությանը, նշել է, թե Կիպրոսը Օսմանյան կայսրության կողմից գրավվելուց հետո 1571 թվականին այս եկեղեցին Սելիմ 2-րդը հանձնել է հայերին։ Նա պնդել է, թե 1963-ին հայերը լքել են եկեղեցին, որից հետո այն ավերակների է վերածվել։































