Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության ապստամբների  հետ դաժան բախումների արդյունքում  ինը զինծառայող եւ ոստիկան է զոհվել: Անվտանգության եւս ութ աշխատակիցներ վիրավորվել են:

Ինչպես  Reuters-ին վկայակոչելով գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մարտն ընթանում է Շիրնակում` Սիրիայի եւ Իրաքի հարավարեւելյան սահմանի մոտակայքում:

1984թ.-ից Քրդական բանվորական կուսակցությունը զինված պայքար է մաղում էթնիկ քրդերի ինքնավարության համար, որոնք հիմնականում բնակվում են Թուրքիայի արեւելյան դժվարամատույց շրջաններում: Բախման արդյունքում այս ընթացքում, ըստ տարբեր գնահատականների, զոհվել է արդեն ավելի քան  45 հազար մարդ: