News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատասխանել է Արման Մխիթարյանին, ով հարցում էր ուղարկել նախագահի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի քննարկման խոստման հետ կապաված: Իր նամակում Օլանդը հաստատել է, որ նոր օրինագիծը  գտնվում է  ուսումնասիրման փուլում, գրում է «Nouvelles d'Arménie»-ին:

Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչը, մասնավորապես, գրել է. «Ֆրանսուա Օլանդը մտադիր է կատարել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կապված պարտավորությունը, որը ստանձնել էր նախընտրական արշավի ժամանակ եւ ինչպես վերջերս հիշեցրել էր Ֆրանսիայի հայ համայնքին:

Ինչպես հայտնի է, Սահմանադրական խորհուրդը գտել էր, որ այն հակասում է սահմանադրութանը: Ուստի անհրաժեշտ է այնպիսի լուծում գտնել, որը կհամաձայնեցնի հիշողության պարտքն ու Հանրապետության օրենքները, որպեսզի  այն վերոնշյալ կառույցի կողմից  քննադատության չարժանանա: Կառավարությունը ձեռնամուխ է եղել այդ աշխատանքին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ