News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան հոկտեմբերի 17-ին   Երեւանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հանդես կգա «Նոր դար» խորագրով համերգային շոու ծրագրով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արամ Խաչատրյան համրեգասրահի տոմսարկղից: Տոմսերը վաճառվում են, դրանք արժե 5000-30 հազար դրամ: Տոմսարկղում դեռեւս կարելի է գտնել 5000 դրամանոց տոմսեր:

Նշենք, որ Վոլոչկավոն համարվում է Ռուսաստանի Մարինյան թատրոնի, ինչպես նաեւ Անգլիական Ազգային եւ Յուրի Գրիգարովիչի բալետային թատրոնների լավագույն պարուհիներից մեկը: Նա Սերժ Լիֆարի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է, արժանացել է «Золотой лев» եւ «Benois de la Danse» մրցանակների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ