News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ճամփորդական գործակալությունների միության Վանի նահանգային գրասենյակի տնօրեն Աբդուլլահ Թունչդեմիրը հայտարարել է, թե Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվող պատարագի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, ինչն անհանգստացնում է տուրիզմի պատասխանատուներին:

Թուրքական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այս տարվա սեպտեմբերի ութին իրականացվելիք պատարագի հետ կապված հայտարարության մեջ Թուրքիայի ճամփորդական գործակալությունների միության Վանի նահանգային գրասենյակի տնօրեն Աբդուլլահ Թունչդեմիրը նշել է, թե խիստ տարբերություն կա առաջին պատարագի եւ առաջիկայում իրականացվելիք պատարագի նկատմամբ հայերի հետաքրքրվածության մեջ: Նա շեշտել է, թե հայտնի չէ, թե ինչի հետեւանքով է սկսել նվազել հայերի հետաքրքրությունը պատարագի նկատմամբ՝ ասելով, թե աշխատանքներ են տարվում՝ հասկանալու պատճառները:

Եկեղեցին վերանորոգեցինք եւ խաչը տեղադրեցինք: Ինչ մեզնից հասնում էր, արեցինք: Հիմա մենք հայերին հրավիրում ենք Վան եւ սպասում նրան,-նշել է Աբդուլլահ Թունչդեմիրը:

Նշենք, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում հերթական պատարագտ տեղի կունենա սեպտեմբերի ութին:

Պատարագն իրականացնում է Պոլսո հայոց պատրիարքարանը՝ պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի գլխավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ