Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանն, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, «Լիբիայի հեղափոխականների օպերատիվ շտաբի» կողմից ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել:
Այս մասին հայտնում է Լիբիայի պաշտոնական ԼԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով հավաստի աղբյուրները: Զեյդանի ազատման մասին նաեւ հայտարարել է Reuters-ը՝ տեղի իշխանություններին վկայակոչելով:
ՆԳՆ-ի հանցավորության դեմ պայքարի վարչությունը հաստատել է Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանի ազատման լուրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան քաղաքացիական հագուստով զինված անձինք Տրիպոլիի հյուրանոցից դուրս էին հանել Լիբիայի վարչապետին եւ տարել անհայտ ուղղությամբ: Այդ գործողությունների համար պատասխանատվությունը ստանձնել էին «Լիբիայի հեղափոխականների օպերատիվ շտաբը» եւ ՆԳՆ-ի հանցավորության դեմ պայքարի վարչությունը:
Միաժամանակ Լիբիայի գլխավոր դատախազն ու արդարադատության նախարարը հերքել են Զեյդանին ձերբակալելու կարգադրություն տալու մասին լուրերը:
Զինված անձինք հյուրանոցից տարել են Լիբիայի վարչապետին http://news.am/arm/news/175219.html
Լիբիայի ՆԳՆ-ն հայտարարել է վարչապետի ձերբակալման մասին
http://news.am/arm/news/175232.html





























