News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնության անդամները որոշել են բոյկոտել և չօգտվել այն պատգամավորներին պատկանող սպասարկման կետերից (սուպերմարկետ, ռեստորան, սրճարան, խանութ),  որոնք դեկտեմբերի 4-ին դեմ քվեարկեցին կուտակային կենսաթոշակների մասին օրենքը մեկ տարով հետաձգելու` ԱԺ 4 խմբակցությունների (ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն, ԲՀԿ) առաջարկին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նախաձեռնության անդամ Տիգրան Խաչատրյանը. «Մտահղացումը` պարզապես հրաժարվել այն մարդկանց մատուցած ծառայություններից, ովքեր դեմ արտահայտվեցին մեկ տարով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելուն և այն լրամշակելուն»։

Դեռ պարզ չէ, թե կոնկրետ որ սպասարկման կետերից են ցուցարարները հրաժարվելու օգտվել: Մի քանի օրից «Ֆեյսբուք» սոցիալական կայքի «Բոյկոտ» խմբում տեղադրվելու են այն ծառայությունների անունները, որոնք պատկանում են պատգամավորներին:

«Մեր խումբը բաց է բոլորի համար և յուրաքանչյուրը կարող է ազատ առաջարկություններ անել։ Դրանք կքննարկվեն և հավանության կարժանանան կամ չեն արժանանա խմբի մասնակիցների կողմից»,- նշեց Տիգրանը:

Այսօր երեկոյան նախաձեռնության մասնակիցները հավաքվելու են` որոշելու հետագա անելիքները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հրապարակել էր բոլոր այն պատգամավորների անունները, ովքեր երեկ դեմ են քվեարկել օրենքը 1 տարով հետաձգելուն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ