News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Թուրքիայում նոր կազմավորված «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը Ստամբուլի Բաքըրքյոյի քաղաքապետի թեկնածու է առաջադրել ազգությամբ հայ Նվարդ Բաքըրջըօղլուին։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Նվարդ Բաքըրջըօղլուն պատմել է, որ ինքը ոգեւորությամբ հետեւում էր նորաստեղծ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության աշխատանքներին, որում ներգրավված էին նաեւ հայ գործիչներ։ «Այնուհետ ինձ այդ կուսակցությունից առաջարկեցին Բաքըրքյոյի քաղաքապետի թեկնածու լինել, որին ես դրական պատասխանեցի։ Շատ կարեւոր է ապրել հավասարության եւ խաղաղության մեջ»,-ասել է Նվարդ Բաքըրջըօղլուն։

Իր մասին Նվարդ Բաքըրջօղլուն պատմել է, որ ծնվել է 1974-ին Ադըյամանում, իսկ մանկությունն անցկացրել է Իսքենդերունում։ «Վերջին 15 տարին ապրում ենք Ստամբուլի Բաքըրքյոյում։ Պապս եղել  բռնի մահմեդականացված հայ։ Երբ սկսեց լույս տեսնել «Ակոս»-ը, սկսվեց մեր ինքնության վերադարձի գործընթացը։  Հայերեն չգիտեինք եւ դժվարությամբ էինք մյոււս հայերին մեզ ներկայացնում»,-պատմել է Նվարդ Բաքըրջըօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ