News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Թուրքիայի DOGÜNKAD-ի (Արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջանների գործարար կանանց ասոցիացիա) նախագահ Նեւին Իլը հայտարարել է, թե Թուրքիայի արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջանների զարգացման համար շատ անհրաժեշտ է բացել Հայաստանի հետ սահմանը։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ DOGÜNKAD-ի նախագահ Նեւին Իլը նշել է, թե հարեւան երկրների հետ համագործակցության նախագծեր են ցանկանում իրականացնել՝ հիշեցնելով, որ Հայաստանի «Կանանց ֆորում» ՀԿ-ի համատեղ ծրագիր են իրականացրել։ «Հայաստանյան 10 ընկերությունների հետ համագործակցության հուշագրեր են ստոագրվել, սակայն Հայաստանի հետ բոլոր ցամաքային սահմանակետերը փակ են։

Երբ ապրանք ենք ուղարկում Վրաստանի միջոցով, այն ավելացնում է մեր ծախսերը 300 տոկոսով։  Մենք 6 ժամում Հայաստան հասնելու փոխարեն Վրաստանի միջոցով հասանք 35 ժամում։ Հայաստան 4 անգամ այցելել ենք, նույնքանն էլ հայկական կողմն է մեզ այցելել։ Շատ լավ համագործակցություն եւ բարեկամություն ենք ստեղծել։ Անհրաժեշտ է բացել սահմանը։ Եթե սահմանը բացվի, մեր արտահանումը կավելանա 50 տոկոսով»,-ասել է Նեւին Իլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ