News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հայկական եկեղեցու հանդեպ հերթական ոտնձգության մասին է հայտնի դարձել։ Էլազըղի (Խարբերդ-խմբ) կենտրոնում գտնվող հայկական բողոքական եկեղեցին օգտագործում են որպես ավտոկայանատեղի եւ զուգարան։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը. 19-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին շատ եկեղեցիների պես երկար տարիներ այլ նպատակով է օգտագործվել, սակայն ներկայում եկեղեցու ճակատագիրը բախտի քմահաճույքին է հանձնվել։

Հայկական եկեղեցին 1915-ից հետո օգտագործվել է որպես ալյուրի գործարան, սակայն հետագայում լքվել է։ 1973-ին Մշակույթային ժառանգության պահպանության Դիարբեքիրի խորհրդի կողմից ստացել է «Պատմական ասորական եկեղեցի» կարգավիճակը։

2007-ին հայտարարվել է, որ առանց արտաքին ճարտարապետությունը խախտելու այն հիվանդանոց են դարձնելու, սակայն որեւէ քայլ չի արվել այդ ուղղությամբ։

Ներկայում ոչ միայն եկեղեցու բակը, այլ նաեւ ներսն օգտագործում են որպես ավտոկայանատեղի։ Թե գանձագողերը, թե եկեղեցում կայանվող մեծ ծավալով մեքենաները վնաս են հասցրել եկեղեցուն։

Ավելին, եկեղեցին անցորդների եւ ավտոկայանողների կողմից նաեւ որպես զուգարան  է օգտագործվում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ