News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում, ապրիլի 4-ին հայտարարել է, թե Ղարաբաղի հարցում իրենց վերաբերմունքը չի փոխվել եւ հետագայում էլ նույն կերպ շարունակվելու է։

Թուրքական Haberx կայքի փոխանցմամբ՝ Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխանել է նաեւ Ղարաբաղի խնդրի հետ կապված հարցին։

«Լեռնային Ղարաբաղի խնդրում մինչ այս ինչպիսի վճռական վերաբերմունք որ դրսեւորել ենք, սրանից հետո էլ նույն վճռականությամբ շարունակելու ենք։ Նույնիսկ խոսք չի կարող լինել այս հարցում մեր կողմից որեւէ զիջման մասին»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նշենք, որ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններից հետո Թուրքիայի վարչապետն առաջին այցը կատարել է Ադրբեջան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ