News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

20-րդ դարի առաջին, Հայոց ցեղասպանությունից անցել է 99 տարի: Ողջ աշխարհի հայությունն ու առաջադեմ մարդկությունն այսօր` ապրիլի 24-ին նշում է Օսմանյան Թուրքիայում Հայոց  ցեղասպանության 99-րդ տարելիցը: 1915 թ. այդ օրը Օսմանյան կայսրության ղեկավարության հրամանով սկսվեցին հայերի ջարդերն ու զանգվածային տեղահանումը: Այդ գազանաբարո գործողությունների զոհ դարձավ ավելի քան 1,5 մլն մարդ:

Հիշատակի արարողություններ տեղի են ունենալու աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ հայեր կան: Երեւանում ապրիլի 24-ի վաղ առավոտից անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող եւ հայ ժողովրդի վրածննունդը խորհրդանշող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են ուղղվելու տասնյակ հազարավոր մարդիկ. Գալու են ընտանիքներ, կազմակերպություններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն  հայ ժողովրդի վշտի նկատմամբ:  Սփյուռքի շատ ներկայացուցիչներ այդ օրը հատուկ ժամանել են Հայաստան` մասնակցելու դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ձգվող երթին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես տիկնոջ եւ պետական պաշտոնյաների ուղեկցությամբ առավոտյան այցելում է Ծիծեռնակաբերդ:

Այս տարի Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու են նաեւ ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Էլիոտ Էնգելը, Դեյվիդ Սիսիլին եւ Լոիս Ֆրենկելը: Նրանք կմասնակցեն ծառատունկի, ինչից հետո ծաղիկներ կդնեն եղեռնի զոհերի հուշարձանի առջեւ: 

Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ hայերի ցուցաբերած համակրանքն  օգտագործեցին որպես պատրվակ` ողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարելու համար: 1915 -1923թթ. իրադարձությունները շատ պատմաբանների կողմից գնահատվել են որպես պետության աջակցությամբ իրագործված զանգվածային սպանություն` ցեղասպանություն:  Հայաստանում հայտարարում են, որ սպանվել է ավելի քան  1,5 մլն մարդ:  Անցած դարասկզբին դա կազմում էր ողջ հայության կեսը:

Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին,  որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ:  Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ